Լրահոս
Քաղաքական
18:16
06.12.24
181

Ի՞նչ են թաքցնում բանակցային կուլիսներում. չարագուշակ լռություն ու խորացող կասկածներ

 

90 տոկոսով համաձայնեցված խաղաղության համաձայնագրում արդյո՞ք, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադաձի հարց կա: Ընդդիմադիրների ուղիղ հարցը ՔՊ-ականները ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են: Բանակցվող փաստաթղթերին ծանոթանալու իրենց իրավունքից ընդդիմադիր պատգամավորները զրկվել են 8 ամիս առաջ՝ Հայաստանի արտգործնախարարի հատուկ գրությամբ: Նրանք ստիպված են ինֆորմացիոն հոսքից եզրակացություններ անել, իսկ դրանք միայն տագնապ են հարուցում: