Լրահոս
Հայաստան
20:12
18.02.22
282

Ի՞նչ է գրված «Ստամբուլի փաստաթղթում». Փաշինյանի «կամայական թարգմանությունը»

 

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է խոստացված՝ 1999 թվականի «Ստամբուլյան» փաստաթղթի որոշ հատվածներ: Ըստ որոնց՝ հետխորհրդային երկրներում չլուծված հակամարտությունները պետք է լուծվեն երկրների տարածքային ամբողջականության սկզբունքով, բացառությամբ մի երկրի՝ Ադրբեջանի:

Երկրորդ նախագահը ապացույցներով է հերքել՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 23 տարի առաջ Ստամբուլում ԵԱՀԿ երկրների ղեկավարների հավաքին Քոչարյանը ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ: