Լրահոս
Իրավական
20:16
25.05.22
155

Հրմշտոց՝ դատարանում. դատավորը որոշել է պետական դավաճանության գործը դռնփակ քննել

Պետական դավաճանության գործով հերթական դատական նիստը տապալվել է կարգադրիչների ու զոհված, անհետ կորած զինծառայողների միջև թեժ վիճաբանությունից հետո: Նրանք միմյանց սկսել են փոխադարձ վիրավորանքեր հասցնել, երբ դատավորը անհետ կորածի հարազատին դուրս է հրավիրել դահլիճից:

Վերաքննիչ դատարանը քննում է 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի հիման վրա հարուցված պետական դավաճանության գործը: Ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ։ Փաստաբանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան զոհվածների, անհետ կորածների ծնողներին այս գործով տուժողների իրավահաջորդներ ճանաչել: