Լրահոս
Հասարակական
18:20
11.10.22
128

Հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում

Img default alt hy

Ասյօր՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արշակ Բալոյանի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենայի վարորդն ու քաղաքացիները։ 

Ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Դեպքի փաստով Վաղարշապատի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հրդեհի պատճառը։