Լրահոս
Հասարակական
09:45
05.10.24
228

Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում

Img default alt hy

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել ժամը 21:24-ին, մարվել՝ 21:38-ին: Այրվել է բամբակյա թափոն (մոտ 70 քմ):