Լրահոս
Հասարակական
17:11
09.02.23
73

Հրդեհ է բռնկվել Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկում

Img default alt hy

Փետրվարի 9-ին՝ ժամը 15։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բազմաբնակարան շենքի մուտքում՝ նկուղի դիմաց։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։11-ին, մարվել՝ 16։23-ին։ Այրվել են ստվարաթղթե արկղեր և պոլիէթիլենային տոպրակներ (մոտ 8 քմ)։