Լրահոս
Հայաստան
09:52
31.01.22
146

Հրազդանում ու Չարենցավանում ձյուն է գալիս. ո՞ր ճանապարհներն են փակ

Img default alt hy

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (ձնաբուք)։

Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Քուչակ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է:

Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով։ Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է գալիս։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։