Լրահոս
Հասարակական
09:40
08.10.22
97

Հրազդանի երկաթգծի մոտ հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 00։33-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակա սարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:17-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: