Լրահոս
Տարածաշրջան
10:21
08.02.23
175

Հրապարակվել են Թուրքիայում փլատակներից տղամարդուն փրկելու կադրերը

Img default alt hy

Թուրքիայի Մալաթիա քաղաքում փլուզված յոթհարկանի շենքի տակից դուրս են բերել մի տղամարդու, ով մեկ օր մնացել է փլատակների տակ ու ողջ մնացել։ «Իզվեստիա»-ի թղթակիցը տարածել է համապատասխան կադրերը։

«Մեր աչքի առաջ իսկական հրաշք է տեղի ունենում՝ մեկ օր անց փլատակների տակից կենդանի մարդու են դուրս բերել։ Բոլոր ականատեսներին խնդրում են մի կողմ քաշվել՝ շտապօգնության համար նախատեսված անցումը մաքրելու համար»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է թղթակիցը։

Ձայնագրության մեջ երևում է ավերված շինություն, որի տակ, ըստ թղթակցի, առնվազն 60 մարդ կա։ Փլատակները մաքրող փրկարարների շուրջը հավաքվել են հարազատները՝ սիրելիներին փրկելու ակնկալիքով։

Սեյսմոլոգները փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ Դա տեղի է ունեցել թուրքական Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է սիրիական սահմանի մոտ։ Դրան հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Կեսօրից հետո կրկին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։