Լրահոս
Քաղաքական
15:22
08.02.23
112

Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. նիստը շարունակել փակ ռեժիմով․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեյրան Օհանյանի դեմ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ուղարկված 3 նախագծերից մեկը գաղտնի էր, երկուսը` ոչ: Երկու միջնորդության տեքստը տեղադրված էր ԱԺ կայքում, երրորդը` ոչ:

Ենթադրվում էր, որ բաց քննարկումը կկայանա, երկու միջնորդությունները կներկայացվեն, ապա երրորդի համար փակ նիստ կհայտարարվի, որին կհաջորդի քվեարկությունը: Սակայն առաջին միջնորդության անհաջող քննարկումից հետո Աննա Վարդապետյանի առաջարկությամբ երկրորդը քննարկվեց գաղտնի միջնորդությունը` փակ ռեժիմով։

Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, լսելով նիստի առաջին մասը, վրդովված հանձնարարել է չշարունակել այդ խայտառակությունը, քննարկումը փակ շարունակել։

Դատախազն էլ առաջին միջնորդագիրը ներկայացնելուց հետո խնդրեց դռնփակ ռեժիմով շարունակել նիստը, քանի որ «ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք»: