Լրահոս
Հասարակական
21:12
18.02.22
175

Հրաձգությունները ութ տարի է, ինչ կան․ Ուկրաինայի հայ համայնքն ինչ վիճակում է

Img default alt hy

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է գրեթե ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, ևս մոտ 44 հազարը վիրավորվել է։ Բելառուսի մայրաքաղաքում ընթացող համակարգող խմբի նիստում քննարկվում է դեէսկալացիան՝ հիմնվելով մինսկյան պայմանավորվածությունների վրա։

Երեկ, ուժայինները կրկին կրակ են բացել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության տարածքի վրա։

«Հրապարակի» հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս, Կիևի հայ համայնքի ղեկավար Նարեկ Գևորգյանն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, այնտեղ ապրող հայերի շրջանում չունեն վիրավորներ և զոհեր։

«Այսպիսի հրաձգությունները ութ տարի է, ինչ կան։ Այդ պատճառով լուրջ ուշադրություն չենք դարձնում։ Երեկ 40-ից ավել հրաձգություն է եղել, բայց դրանից ավել էլ է եղել։ Այս դեպքը, կարծես, ինչ-որ մանակապարտեզի հետ կապված է, մանրամասներին չեմ տիրապետում»,- ասել է գլխավոր հյուպատոսը։

Նարեկ Գևորգյանի խոսքով՝ չկա խուճապ հայ համայնքի բնակիչների շրջանում։ Հյուպատոսարաններն աշխատում են իրենց բնականոն հունով։