Լրահոս
Քաղաքական
11:30
28.04.23
162

Հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է․ ԳՇ պետ

Img default alt hy

Իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ, ընդ որում՝ հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- նշել է նա։

ԳՇ պետը ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը բարձր է գնահատում։

«Բոլոր խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով, առաջին հերթին՝ մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ։ Համագործակցությունը գնահատում եմ բարձր», - ընդգծել է ԳՇ պետը։

Նրա խոսքով՝ առաքելությունը կատարում է իր առջև դրած խնդիրը։