Լրահոս
Հասարակական
11:00
20.01.26
252

Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր

Img default alt hy

Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային:

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։

Այս նախագծի հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Ռուբինյանը գրել է․ «Ազգային ժողովն ընդունեց իմ և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27֊ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», ոչ աշխատանքային։

Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27֊ը կլինի ոչ աշխատանքային։

Շնորհակալ ենք նախագահին ըմբռնման համար։

Փառք նահատակներին, խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու բոլորիս»։