Լրահոս
Քաղաքական
17:25
26.05.22
214

Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի. նախաձեռնել է ընդդիմությունը

Img default alt hy

Ազգային ժողովն ընդունել է Արցախի հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։

Օրակարգում «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հարցն է։

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Արտահերթ նիստ գումարելու ու հայտարարության մասին երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։