Լրահոս
Միջազգային
17:30
06.05.23
128

Հունգարիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել Է Ռուսաստանից գազի մատակարարումների հուսալիության մասին

Img default alt hy

Ռուսաստանը, երկարաժամկետ պայմանագրի համաձայն, «Թուրքական հոսք» գազատարով հուսալիորեն գազ է մատակարարում Հունգարիային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, վկայակոչելով Հունգարիայի էներգետիկայի նախարարության հրապարակմանը:

«Ձգձգված պատերազմի և սխալ պատժամիջոցների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում առաջնային խնդիրը մատակարարումների անվտանգության ապահովումն է: Երկարաժամկետ պայմանագրի համաձայն ՝ Ռուսաստանը հուսալիորեն գազ է մատակարարում Հունգարիային «Թուրքական հոսք» գազատարով», - ասված է հրապարակման մեջ: