Լրահոս
Աշխարհ
11:16
27.05.22
232

Հնդկուհին արժանացել է միջազգային մրցանակի

Img default alt hy

Հնդկուհի գրող Գիտանջալի Շրին գրականության ոլորտում միջազգային Բուքերյան մրցանակ է ստացել «Ավազե գերեզմանը» (Tomb of Sand) գրքի համար: Այս մասին Լոնդոնում միջոցառման ժամանակ հայտարարել է ժյուրիի նախագահ, իռլանդացի թարգմանիչ Ֆրենկ Ուայնը, փոխանցում է TASS-ը:

Գիրքը պատմում է 80-ամյա մի կնոջ մասին, ով սաստիկ ընկճախտ է տանում ամուսնու մահվան պատճառով: Նա սկսում է լեզու չգտնել իր դստեր հետ, ուղևորություն է կատարում Պակիստան, ինչը նրա մեջ ցավոտ հիշողություններ է արթնացնում երկրի պառակտման հետ կապված, սակայն արդյունքում ուրախության նոր աղբյուրներ է գտնում:

Սա հինդիից թարգանված առաջին գիրքն է, որը կարողացել է նվաճել հեղինակավոր մրցանակը: Հավակնորդների կարճ ցուցակում ընդհանուր առմամբ եղել են տարբեր լեզուներով 6 ստեղծագործություններ, որոնցից 5-ի հեղինակները կանայք են: