Լրահոս
Աշխարհ
16:15
05.06.22
258

Հնդկաստանում պահեստում հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի

Առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 450-ը՝ վիրավորվել Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող Չիտագոն քաղաքում բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է India TV-ն։

Ինչպես հեռուստաալիքին հայտնել է Chattagram բժշկական քոլեջի պետական ​​հիվանդանոցի ոստիկանը, «այս պահին դիահերձարանում 40 դի է ստացվել»։

Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան, մոտ երկու ժամ անց հրդեհի վայրում ուժեղ պայթյուն է լսվել, երբ կրակը, իբր, հասել է քիմիական նյութերի տարաներ, որից հետո կրակը տարածվել է մեծ տարածք։ Հրդեհի մարմանը մասնակցում է առնվազն 19 հրշեջ ստորաբաժանում։
Ըստ բժիշկների՝ տուժածների մեծ մասը ստացել է թեթև և միջին ծանրության այրվածքներ, սակայն մի քանի հոգու վիճակը գնահատվում է ծանր։