Լրահոս
Իրավական
22:52
04.02.26
164

Հիվանդանոցից՝ դատարան. վերաքննիչը փետրվարի 6-ին կհայտնի Միքայել Սրբազանի գործով որոշումը

Այսօր վիրահատությունից հետո առաջին անգամ դատարանի դահլիճում է եղել Միքայել Սրբազանը: Կալանքը վերացնելու միջնորդություն է ներկայացրել պաշտպանական կողմը, ինչը կքննվի ուրբաթ: Այսօր դատական նիստը հետաձգել է դատարանը: Ավելի վաղ դատավոր Էդգար Մանասյանը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ պնդելով, թե դատախազներից մեկի հետ մտերմությունը գործի քննության համար խոչընդոտ չէ: