Լրահոս
Քաղաքական
21:32
22.05.25
438

Հիմա ինչպե՞ս հասկանանք Թուրքիայի դրոշի ներքո Էրդողանի հեղինակային գիրքը կրծքին գամած ու նկարված ՀՀ կառավարչին. փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծին։ Այսինքն, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում գտնվող յուրաքանչյուր ոք կարող է անպատժելիորեն հայտարարել, որ այն իրականում տեղի չի ունեցել։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում տեղացի հայերի հետ հանդիպման ընթացքում ակնհայտորեն կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանությունը՝ հետագայում արդարանում էր, թե ինչպե՞ս կարելի է ժխտել իրողությունը, պարզապես հասարակությունն իրեն սխալ է հասկացել։ Հիմա՞ ինչպես հասկանանք Թուրքիայի դրոշի ներքո Էրդողանի հեղինակային գիրքը կրծքին գամած ու նկարված ՀՀ կառավարչին….»։