Լրահոս
Սպորտ
11:30
25.04.23
88

Հիանալի կլիներ, եթե Մեսսին և Ռոնալդուն վերադառնային Լա լիգա․ Սերեսո

Img default alt hy

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերը։ Մադրիդյան ակումբի ղեկավարը նշել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին, ոորը նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։

«Կարծում եմ, որ հիանալի կլիներ, եթե Մեսսին Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնային Լա լիգա։

Երկուսն էլ դեռ խաղում են, և լավ կլինի, եթե վերադառնան»,- Սերեսոյի խոսքն է մեջբերել Goal.com։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը Մեսսիի հետ և թույլ կտա նրան հեռանալ ակումբից ամռանը։

Աղբյուր  ArmSport.am