Լրահոս
Քաղաքական
20:40
25.05.22
222

ՀՀ նախագահի նստավայրն ու ԱԽ շենքը շրջափակվել են. հրմշտոց՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև

«Դիմադրության» շարժումն այսօր ահազանգել է, որ չնայած ոստիկանապետի խոստումներին՝ խաղաղ ցուցարարների դեմ նորից դուրս են եկել վերջին 25 օրերին ապօրինություններով աչքի ընկած ոստիկանները: Նրանց կանգնեցրել են հենց առաջին շարքերում, ինչը սադրանք են համարել ընդդիմադիր պատգամավորները և այդ մասին զգուշացրել փոխոստիկանապետին:

«Դիմադրության» շարժման անդամները հազարավոր քաղաքացիների հետ այսօր առավոտյան Բաղրամյան 26-ի ու Անվտանգության խորհրդի շենքերն են շրջափակել, հայտարարել, որ պետության գլուխ Վահագն Խաչատուրյանը իրականությունից կտրված է, նախագահականում Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչն է:

Իսկ անվտանգության խորհրդի շենքից պարբերաբար հակահայկական ու հակապետական հայտարարություններ են հնչում: