Լրահոս
Քաղաքական
17:35
24.10.22
121

ՀՀ իշխանությունն «ինքն իրեն պարգևատրել է». թշնամին վերջին հարձակման ընթացքում «50 դիրք է գրավել»

Սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ Ադրբեջանը մոտ 50 հայկական դիրք է գրավել, Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հիշեցրել, որ այդ ընթացքում իշխանությունն ինքն իրեն պարգևատրել է: 

Սահմանամերձ Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, Բերդ համայնքներում ընդդիմադիր պատգամավորները խոսել են անվտանգային խնդիրների մասին, մարդկանց բացատրել՝ եթե անգամ Փաշինյանը Ալիևի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, խաղաղությունը միայն թղթի վրա է լինելու: