Լրահոս
Հասարակական
23:30
01.06.25
740

Հղի կնոջը մորթել են, ո՞նց կարաս թշնամուդ հետ ախպերություն անես․ Մեղրիի բնակիչ

Մեղրիում սոցիալական մտահոգությունները մղվում են երկրորդ պլան, երբ մարդիկ սկսում են խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին:

Հայաստանի հարավային  դարպասի բնակիչները միաբերան պնդում են, որ դեմ են Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: 

Ասում են՝ հնարավոր չէ բարեկամություն անել մի երկրի հետ, որը տարիներ շարունակ առաջնորդվում է ծավալապաշտական նկրտումներով և շարունակ նոր զիջումներ պահանջում Հայաստանից:

Այս մասին հայտնում է Marz News-ը։