Լրահոս
Միջազգային
13:17
06.12.24
151

Հերթով ընկնում են Սիրիայի խոշոր քաղաքները. Համա մտած զինյալները 200 կիլոմետր են հեռու մայրաքաղաքից

 

Սիրիայում իրավիճակը լարվածության պիկին է հասել: Հալեպը գրավելուց հետո հակակառավական ուժերը հայտնում են Համան իրենց վերահսկողության տակ վերցնելու և դեպի Հոմս շարժվելու մասին: Եթե դա զինյալներին հաջողվի, ապա ճանապարհ կբացվի ոչ միայն դեպի Դամասկոս, այլև արևմուտքից դեպի ծովափ, որտեղ տեղակայված են ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Տարտուսում ռուսական ռազմածովային բազան, Լաթաքիայում՝ Հմեյմիմ օդանավակայանը: