Լրահոս
Հասարակական
18:37
25.05.22
153

Հերթական փլուզման վտանգը՝ Երևանում

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի հարևանությամբ ճանապարհի մասնակի փլուզում է տեղի ունեցել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: 
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են նշված փողոցին հարակից շինհրապարակում փորված փոսորակի (կատլավան) եզրին տեղի ունեցած հողաշերտի փլուզումը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։