Լրահոս
Արցախ
17:57
04.06.22
271

Հերթական օրինակը, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից. Արտակ Բեգլարյան

Img default alt hy

«Ադրբեջանը արգելափակել է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հասանելիությունը՝ ինձ հետ հարցազրույց հրապարակելու համար: Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից»,- տելեգրամում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ այդ հարցազրույցում ներկայացրել է ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի դեմ ադրբեջանական հանցագործություններն ու ագրեսիվ գործողությունները, Արցախի ներկային ու ապագային առնչվող իրողություններն ու մեր հստակ դիրքորոշումները՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի ու պրոպագանդիստական ձևակերպումների:

«Ի դեպ, ադրբեջանական մամուլը լի է իմ դեմ անձնական հաշվեհարդարի և հակառուսական կոչերով հրապարակումներով»,- գրել է Բեգլարյանը։