Լրահոս
Քաղաքական
19:43
29.01.25
239

Հեռանո՞ւմ են եվրադիտորդները Հայաստանից, թե՞ մնում. Բաքվի պահանջն ու Բրյուսելի որոշումը

 

Բրյուսելն այսօր որոշում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկի ճակատագիրը՝ կշարունակե՞ն եվրադիտորդները մնալ Հայստանում, թե՞ ոչ: Եթե Եվրամիության անդամ երկրների դեսպանները որոշեն երակարաձգել առաքելության մանդատը, դիտորդները այստեղ կմնան ևս երկու տարի: Նրանց այստեղ մնալուն դեմ է Բաքուն: Ադրբեջանն ասում է՝ ոչ մի խաղաղության պայմանագիր, քանի դեռ Արևմուտքից մարդիկ կան սահմանին: