Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:18
23.03.23
47

«Հենց նրանք հայտնվեցին, զանգվածային պրոբլեմներն սկսվեցին». Զախարովան՝ Արևմուտքի միջնորդության մասին

Բլինքենի հայտարարությունն այսօր հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ վերլուծել կարելի է միայն գոյություն ունեցող փաստերը, ոչ թե ապագայի կանխատեսումները:

Նրա պնդմամբ՝ Արևմուտքը խաղաղության և օգնելու պատրաստակամության մասին բառերի տակ թաքցնում է ճիշտ հակառակ ցանկություններ և դա է պատճառը, ըստ Զախարովայի, որ արևմտյան միջամտություններից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում աճել է թշնամական հռետորաբանությունը, պակասել է փոխզիջումներ փնտրելու կողմերի ցանկությունը: