Լրահոս
Հասարակական
22:14
17.07.26
59

Ճակատագրական ընտրության համար 6 ամիս ունի Փաշինյանը. նրա հնարքներին Մոսկվան էլ չի հավատում

Ինչո՞ւ է Փաշինյանը քաղաքական ռեպրեսիաներ սկսել այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք նախընտրական շրջանում խոսում էին հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Փորձագետների համոզմամբ՝ պատճառը պատմական երկընտրանքն է, որի առաջ է Երևանը: Եվրամիությու՞ն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն. Մոսկվան ստիպում է ընտրել: Արդեն հայտնի է, որ այդ ընտրությունը դեկտեմբերին ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգում է լինելու: Մինչև դա Փաշինյանը փորձելու է անհրաժեշտ խաղաթղթեր հավաքել: