Լրահոս
Հասարակական
12:57
30.01.22
3 586

Հենց նոր զանգահարեց ԱԺ նախագահը և հայտնեց շատ լավ լուր․ Թևան Պողոսյան

Img default alt hy

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրել է.

«Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։

Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի։

Արցախի ԱԺ-ի այս նախաձեռնությանը պետք է օժանդակել և օգնել, որ տեղեկատվական դաշտում կարողանանք մեր շեշտադրումներն անել։

Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով և Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով»։