Լրահոս
Քաղաքական
14:18
24.05.22
329

Հազարավոր հերոս տղերք, իրենց կյանքը տվել են այդ գաղափարի և այդ իրականության համար․ Վարդևանյան

Img default alt hy

Մեր հազարավոր զինվորներ իրենց կյանքն են տվել, այդ զինվորների ծնոնղերը իրենց հերոս տղերքի կյանքն են տվել Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում նախադասության համար, հիմա դուք ուզում  եք ասել՝ կան հայ պաշտոնյաներ, որոնց համար ավելի թանկ պետք է լինի իրենց աթոռը, պաշտոնը, քան՝ այդ նախադասությունը ասե՞լը՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով Արցախի դրոշը պոկելու դեպքերին Վարդևանյանը ասել է․

«Ո՞նց կարող է լինել մի մետրոպոլիտենի աշխատակից, որ գա ու հանի Արցախի դրոշը, կամ ԱԳՆ շենքի ինչ աշխատող պետք է լինի, որ Արցախ գրվածը Արցախի դրոշներով մաքրի։ Նման վարքագծով դուք ուրանում եք հազարավոր հերոսների սխրանքը, դրա իրավունքը ոչ ոք չունի»։