Լրահոս
Հասարակական
21:48
07.06.22
599

Հայտնաբերվել է պատի վրա ամրացված երկաթից կախված տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգսկան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններոմ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատացնում, որտեղ պեմզաբլոկ էր արտադրվում: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է «Գաջեգործներ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Կարեն Անանյանը: