Լրահոս
Աշխարհ
12:12
24.10.22
1 239

Հայտնաբերվել է աշխարհի ամենածանր արևաձուկը

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ Պորտուգալիայում գիտնականների խումբը Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան արշիպելագում հայտնաբերել է աշխարհի ամենածանր արևաձուկը:

Անցյալ տարվա դեկտեմբերին ձկնորսը Ազորյան արշիպելագi Ֆայալ կղզու ջրերում հայտնաբերել էր 3 տոննայից մի փոքր ավել կշռող սատկած հսկա արևաձուկ, նշել են հետազոտողները: Օվկիանոսների պահպանության պորտուգալական կազմակերպության՝ Բնագետների Ատլանտյան ասոցիացիայի թիմը օգնել է հսկայական արարածին ցամաք բերել:

«Իհարկե, մենք հասկացանք, որ սա հսկայական արևաձուկ է», - ասել է Բնագետների Ատլանտյան ասոցիացիայի հետազոտող Խոսե Նունո Գոմես-Պերեյրան:

Գոմես-Պերեյրան և նրա թիմը ձուկը կշռելու և չափելու համար շինարարական ամբարձիչ են կիրառել:

Պարզվել է, որ այն ունի ավելի քան 3 մետր երկարություն և ավելի քան 3 տոննա քաշ։ Այն դարձել է երբևէ գրանցված ամենածանր ոսկրային ձուկը՝ գերազանցելով 1996 թվականին հայտնաբերված նույն տեսակի ձկան ռեկորդը, որը հայտնաբերվել էր ճապոնական ջրերում և կշռում էր մոտ 2,5 տոննա: