Լրահոս
Տնտեսական
15:58
31.01.25
328

Հայտարարագրման ժամկետը որոշել ենք սահմանել մինչև նոյեմբերի 1-ը. Փաշինյան

Img default alt hy

2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը, ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել:

«Եթե մարդը պատշաճ կերպով դիմել է ID քարտ ստանալու համար, սակայն հերթերի պատճառով չի կարողացել ստանալ, այդ ժամկետը նրա համար կկասեցվի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։