Լրահոս
Քաղաքական
22:00
09.02.23
158

Հայկական ու ռուսական զորաշարժերը դիտարկելու համար են գալիս ԵՄ դիտորդները. ՔՊ-ի «յորղանի գյորան»

«Փաշինյանը Հայաստանը թողնում է առանց դաշնակիցների»: Հայաստանի խորհրդարանական ընդդիմության արձագանքն է Փաշինյանի երեկվա խոստովանությանը, թե, ըստ էության, Եվրամիության դիտորդները գալիս են հայ-ադրբեջանական սահման ոչ թե մեր ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու համար, այլ տեսնելու, որ վարչապետը ռուսական զորք չի կուտակում սահմանին: