Լրահոս
Սպորտ
19:45
07.02.26
151

Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ-18 առաջնության արծաթե մեդալակիր

Img default alt hy

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթանում է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում, Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ Մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսին Սարգսյանը զիճեց ընդհամենը 1 միավոր, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները․

10մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև.

Մ16տ. / Դավիթ Խաչատրյան - 4-րդ տեղ,

10մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար.

Մ18տ. / Արմեն Գևորգյան - 9-րդ տեղ,

Մ16տ. / Արտակ Ամիրյան - 23-րդ տեղ։