Լրահոս
Միջազգային
18:03
22.01.25
308

Հայհոյանք և զգուշացում է ստանում Թրամփը Եվրոպայից. ե՞րբ նա կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում

Ռուս-ուկրաինական պատերազմը չէր սկսվի, եթե այդ օրերին ինքը լիներ նախագահ, վստահեցրել է Թրամփը՝ նորից նախագահ դառնալուց հետո առաջին անգամ զրուցելով լրագրողների հետ օվալաձև սենյակում: Նախընտրական շրջանում ամբողջ աշխարհին խաղաղություն խոստացող Թրամփը հիմա նույն վստահությամբ չի խոստանում, որ կկանգնեցնի ռուս-ուկրաինական պատերազմը: Հասկացնում է, որ քննարկումներ են ընթանում այդ ուղղությամբ: