Լրահոս
Միջազգային
19:26
06.12.24
257

Հայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում

 

«Հայլուր»-ը կարողացել է կապ հաստատել Հալեպում ապրող մեր հայրենակիցների հետ, պարզել, թե ինչ իրավիճակ է հիմա զինյալների հսկողության տակ գտնվող քաղաքում: Հալեպում զինյալները հայտարարություններ են տարածում՝ կոչ անելով քաղաքացիներին զինվորական համազգեստով չշրջել, իսկ պաշտոնյաներին վերադառնալ իրենց աշխատանքին: Իսկ ահա Հոմսի մեր հայրենակիցներից դեռ տեղեկություններ չկան: Միակ հուսադրող լուրը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ջոլանիի հայտարարությունն է՝ էթնիկ փոքրամասնություններին ձեռք չեն տա: