Լրահոս
Քաղաքական
22:22
06.06.22
180

Հայաստանը նորից դժգոհում է ՀԱՊԿ-ից

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խայտառակություն է անվանում ընդդիմության այն պնդումը, որ ոստիկանների շարքում իշխանական օլիգարխների թիկնապահներ կան, այդ թվում՝ իր թիկնապահներից: ՔՊ-ական պատգամավորն այդ մասին խոսել է այսօր Երևանում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից առաջ:

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել այդ նիստին, որովհետև իրենք ելույթ ունենալ չեն կարող ու համարում են, որ Հայաստանի գործող իշխանությունը չի ներկայացնում երկիրը, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը։ Այդ մասին տեղեկացվել է նիստը նախագահող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: