Լրահոս
Առողջապահական
11:12
18.02.22
233

Հայաստանում մահացել է 27 քաղաքացի․ կորոնովիրուսի թարմացված տվյալներ

Img default alt hy

Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի:

ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 17239 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1435-ով:  Վերջին տվյալներով ապաքինվել է 386193 անձ` վերջին մեկ օրում 2825 անձ:  

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 8278 է:  

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1585 է: