Լրահոս
Առողջապահական
10:24
17.01.22
127

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի

Img default alt hy

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1761529 պատվաստում: 

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով  կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում:

Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի:

Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Դրանք անվճար են: