Լրահոս
17:18
09.01.23
86

Հայաստանում Եվրամիության նոր առաքելություն տեղակայելու հարցն են քննարկում Երևանն ու Բրյուսելը

 

Երևանն ու Բրյուսելը քննարկում են մեր երկրում Եվրամիության քաղաքացիական նոր առաքելություն տեղակայելու հնարավորությունը: Այս հարցին անդրադարձ է եղել այսօր Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Եվրամիության տեխնիկական գնահատման խմբի անդամների հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հայաստանում Եվրամիության դեսպանը: