Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:04
23.03.23
71

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել». ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտարարել է Միացյալ նահանգների պետքարտուղարը: «Նպաստավոր հնարավորություն կա, որը թույլ է տալիս իրականում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ պետքարուղարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենում է մշակել ապագա պայմանավորվածությունների տեքստը: