Լրահոս
Հասարակական
18:14
18.02.22
244

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ

Img default alt hy

«Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին փետրվարի 12-ին ահազանգել էր, որ անայտ անձինք ներխուժել են խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել և սպառնացել:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը այս դեպքի առթիվ հայտարարություն է տարածել․

«Ավելի ուշ «Politik.am» կայքի կողմից հրապարակվեցին նաև ասվածն ապացուցող տեսակադրեր:
 
Ի պատասխան այս առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության հարցման՝ ՀՀ ոստիկանությունից պատասխանել են, որ Բորիս Մուրազին ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացրել, որ ապօրինի ներխուժել են գրասենյակի տարածք. դիմումի մեջ ներկայացված հանգամանքները ստուգվում են:
 
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է պատասխանատու լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ, բոլորին զսպվածության կոչ է անում՝ անկախ հուզական վիճակից ու կենսական հանգամանքներից:
 
Հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները՝ կանխելով նմանատիպ հետագա այլևայլ հակաօրինական գործողությունները»: