Լրահոս
Տարածաշրջան
23:41
07.02.23
129

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում է. Փայլան

Img default alt hy

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն իսկ վայրէջք է կատարում երկիր։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր փրկարարական ջոկատներ է ուղարկել Թուրքիա և Սիրիա։