Լրահոս
Քաղաքական
20:55
10.02.23
179

Հայաստանի իշխանությունը հրաժարվում է որևէ միջոց ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը վերացնելու համար․ Սևակ Հակոբյան

Img default alt hy

«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1․ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիայի ժողովրդին ցավակցելու և օգնելու համար։

2․ Երկրորդ հայկական պետություն Արցախը արդեն 62 օր է` կտրված է Հայաստանից և աշխարհից և գտնվում է հումանիտար աղետի մեջ։

3․ Արցախը Հայաստանից շրջափակման մեջ է պահում Ադրբեջանը, որին պատերազմի և շրջափակման հարցում անվերապահորեն աջակցում է Թուրքիան։

4․ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է որևէ միջոց ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը վերացնելու համար։

Ուզում եմ գտնել, թե ինչ փաստարկներ կարող են մոգոնել նիկոլականները՝ համոզելու համար, թե վարչապետը բացառապես հայկական շահն ա առաջ տանում։ Շատ բարդ ա, մի էլ խրվեք»։