Լրահոս
Քաղաքական
18:15
28.04.23
106

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հանդիպումը Երևանում

Img default alt hy

Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդի զբոսայգում Կատրին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից տնկված եղևնին։

Այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

May be an image of 3 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 2 people, newsroom and the Oval Office

May be an image of 2 people and newsroom

May be an image of 2 people and text

May be an image of 9 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person

May be an image of 5 people and text

May be an image of 7 people and text