Լրահոս
Հայաստան
17:35
21.12.20
63

Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջև՝ շարունակելով պղծել ամեն նվիրական բան, ջանալով ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:

Չե՛ս հաջողելու, չի՛ ստացվելու։ Ի տարբերություն քեզ՝ մարդիկ ունեն արժանապատվություն։ Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին։
 
Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում։ Մեր պայքարը հենց դրա համար է ու մենք չենք նահանջելու։
 
Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում։