Լրահոս
Հայաստան
15:15
21.09.24
95

Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա․ Չեխիայի դեսպան

Img default alt hy

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը:

Այս մասին դեսպան Պիրունչիկը հայերեն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ 

«Արժևորելով այս հատուկ օրը, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմությունը,  մշակույթը և դիմակայունությունը, շնորհավորում եմ Հայաստանի Անկախության տոնը։

Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա», - գրել է Չեխիայի դեսպանը։