Լրահոս
Քաղաքական
19:20
09.02.23
103

Հայ քաղաքական մտքի հերթական թռիչքը․ Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՉՎԱԾԻ ԽՈՍՔԸ

Ուղիղ խոսք․

-Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ է եղել քաղաքացիական բնակչության մեջ, այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել։ Ուղղակի մարդկային առումով. մենք հայ ենք, քրիստոնյա. և չեմ կարող, մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին։

Հետևություն․

-Եթե մենք նման արհավիրք չտեսնեինք և չլինեինք հայ, քրիստոնյա, կարող էի չարձագանքել այս ամենին։

Ուղիղ խոսք․

-Ասում են՝ Իրանում երկրաշարժ է եղել, չեք ցավակցել, 3 զոհ է եղել, գուցե այդ 3 զոհի հետ կապված էլ պետք էր ցավակցել, բայց ամբողջ աշխարհն է ցավակցում այս իրավիճակում։

Հետևություն․

-Եթե Իրանում երկրաշարժ եղած լիներ և զոհեր, ապա ամբողջ աշխարհը կցավակցեր։Իսկ մենք հետևում ենք, թե այս կամ այն երկրի ողբերգությանը ինչպես է արձագանքում աշխարհը, չնայած մենք հայ ենք և քրիստոնյա։

Ուղիղ խոսք․

-Նույնիսկ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահն է ցավակցել, չնայած նրան, որ Թուրքիան, Կիպրոսի ընկալմամբ, իրենց երկրի կեսը գրավել է։

Հետևություն․

-Մենք վշտացել և ցավակցել ենք, չնայած նրան, որ մեր ընկալմամբ, Ադրբեջանը ներխուժել և գրավել է մեր երկրի տարածքը»։